Երևանը՝ տոնական լույսերի մեջ. գլխավոր տոնածառի ամբողջական տեսքն ու քաղաքի զարդարանքը

11:34 • 22.12.18

 

Դեկտեմբերի 21-ին գլխավոր ու նոր տոնածառն իր ողջ հմայքով ներկայացավ երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Տոնածառի լույսերի վառման արարողությունն ուղեկցվեց հրավառությամբ ու շարունակվեց տոնական համերգով:

 

Tert.am Life-ը ներկա է եղել տոնական միջոցառմանը, շրջել քաղաքով ու ֆիքսել գունազարդ Երևանն Ամանորի նախաշեմին:

 

35 մետր բարձրությամբ ու 1500 խաղալիքով զարդարված տոնածառի լույսերը վառեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «կախարդական» բանալու օգնությամբ: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:

 

Տոնական երեկոն ուղեկցվեց Ամանորի մյուզիքլով, որում ներկայացան տոնի խորհրդանշական կերպարները՝ թզուկներն ու էլֆերը:  Համերգային ծրագրրում ելույթ ունեցան Սրբուկը, Գարիկ և Սոնա դուետը, Էրիկ Կարապետյանը, Արամ MP3-ն, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը  և այլք:

 

 

Երևանը՝ տոնական լույսերի մեջ. գլխավոր տոնածառի ամբողջական տեսքն ու քաղաքի զարդարանքը