Երգիչ Մհերը հրապարակել է որդու լուսանկարը

14:36 • 22.12.18

 

Երգիչ Մհերը Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու՝ Անդրանիկի լուսանկարը: Երկու ամսական որդուն երգիչն առաջին անգամ է ցույց տվել դեմքով, թեև իր զգացողությունների մասին բազմաթիվ գրառումներ է արել այս ընթացքում: 

 

Լուսանկարին կից նա մեկնաբանություն է թողել. «Երջանկությունն այն է, երբ որդիդ քնած է, իսկ դու ուղղակի հետևում ես»:

 

Հիշեցնենք, որ Մհերի առաջնեկը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 10-ին: 

 

 

 

Երգիչ Մհերը հրապարակել է որդու լուսանկարը