Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը գերազանցել է երգչուհու նախորդ ռեկորդները

11:43 • 24.12.18

 

Երգչուհի Լիլիթ Հովհանիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր՝ «Թշնամուս չեմ ցանկանա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի դիտումների քանակն ու գրել, որ գերազանցել է իր նախորդ բոլոր ռեկորդները։

 

«Տեսահոլովակս դիտել եք 640.000 անգամից ավելի: Սա գերազանցեց բոլոր իմ նախորդ ռեկորդները: Շնորհակալ եմ ինձ այսքան դրական էմոցիաներ պարգևելու համար»,– մեկնաբանել է նա։

 

Մեկ այլ հրապարակմամբ Լիլիթը հայտնել է, որ այժմ գտնվում է Ղազախստանում: «Այստեղից եմ հետևում ձեր արձագանքներին ու շատ ուրախ եմ, որ հավանել եք վերջին աշխատանքս: Շատերն են բախվում դավաճանության հետ, շատ հայ կանայք շարունակում են ապրել իրենց դավաճանած տղամարդկանց հետ՝ դրա համար գուցե ունենալով ծանրակշիռ պատճառներ»,– գրել է նա ու երկրպագուներից հետաքրքրվել` որքանո՞վ էր ճիշտ տեսահոլովակի հերոսուհու ընտրությունը տեսահոլովակի վերջում։

 

Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը գերազանցել է երգչուհու նախորդ ռեկորդները