Մարինկա Խաչատրյանի և նշանածի ամանորյա ֆոտոշարքը
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու ընտրյալը՝ Հրաչ Թառոյանը, ամանորյա ֆոտոշարք են իրականացրել: Մարինկան լուսանկարներից մի քանիսը հրապարակել է Ինստագրամի իր էջում:
2018 թվականը դերասանուհու և իր ընտրյալի համար նշանավորվեց հարաբերություններն օրինականացնելով։ Սեպտեմբերի 8-ին զույգը նշանադրվեց։
2019–ին շոու բիզնեսի սպասված իրադարձություններից մեկը նրանց հարսանիքն է։ Մարինկան նշել է, որ իրենց հարսանիքը սարերի հետրում չէ, թեև ամուսնության համար հստակ ժամկետ իրենք էլ դեռ չգիտեն։
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ ունեցած զրույցում Մարինկան նշել էր, որ նշանադրությունն իրենց հարաբերություններում փոփոխություն չի բերել, ամեն ինչ նույնքան ջերմ ու ներդաշնակ է, միայն ավելի մեծ լրջություն է հաղորդել հարաբերություններին։












