Ֆոտոշարք` Առաջին ալիքի Ամանորի մյուզիքլի նկարահանումներից

14:53 • 27.12.18

 

Այս օրերին բոլոր հեռուստաալիքներում տոնական նկարահանումներ են։ Յուրաքանչյուրն անում է առավելագույնը` իր լսարանին հետաքրքիր ոու ծրագիր ներկայացնելու համար։ Ամանորի գիշերը Առաջին ալիքն իր հեռուստադիտողներին կներկայացնի տոնական մյուզիքլ, որի նկարահանումներին մասնակցել են մի շարք հայտնի երգիչ–երգչուհիներ։

 

Առաջին ալիքի հասարակայանության հետ կապերի բաժինը մյուզիլիք նկարահանումների ընթացքում արված ֆոտոշարքը տրամադրել է  Tert.am Life-ին։

 

«Տարվա ավարտն ու Նոր տարվա սկիզբը կազդարարվի 12:00-ին` մյուզիքլ ոճի հաղորդմամբ, որտեղ կերպարներ են մարմնավորել Արսեն Գրիգորյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոնան, Սրբուկը, Սոնա Շահգելդյանը, Մարտա Կիրակոսյանը և այլ հայտնի ու սիրված կատարողներ»,– հայտնում են Առաջին ալիքից։

 

Մյուզիքլի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Սյուժետային գծի մասին ստեղծագործական թիմը բացահայտումներ չի անում, բայց իր հեռուստադիտողներին խոստանում է հետաքրքիր երեկո. «Հայտնի կատարողները կներկայանան այնպիսի հետաքրքիր կերպարներով, որպիսին հեռուսըտադիտողները մինչև այս չեն տեսել նրանց»։

 

Մյուզիքլում իրենց կատարումներով հանդես կգան նաև Թաթան, Հռիփսիմե Հակոբյանը, Ալլա Լևոնյանը, Անուշիկ Ալավերդյանը, Գայա Արզումանյանը, Արցախի ձայները, Էրիկ Կարապետյանը, Արծվիկը, Զարուհի Բաբայանը, Եսային, Սարոն, Արամ MP3–ն։

 

Ֆոտոշարք` Առաջին ալիքի Ամանորի մյուզիքլի նկարահանումներից