Աննա Գրիգորյանը գայթակղիչ ֆոտոշարքը
Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը նոր ֆոտոշարք ունի, որը հրապարակել է Ինստագրամի իր էջում։ Նոր ֆոտոշարքում Աննան ներկայանում է գայթակղիչ կերպարով։
2018–ը բավականին ակտիվ էր Աննայի համար։ Նա գործունեություն էր ծավալում և՛ դերասանական, և՛ մոդելային ասպարեզում։ Որպես դերասանուհի և մոդել գործունեություն ծավալելուց հետո Աննան սկսել է առաջին փորձերն անել նաև որպես դիզայների։
Թե այս ոլորտը որքանով կհաջողի մոդելը, ցույց կտա ժամանակը։ Մինչև այդ ներկայացնում ենք Աննայի նոր ֆոտոշարքը, որտեղ նա ներկայանում է իր ընտրած ոճով։
Նշենք, որ 2017 թվականից Աննան նկարահանվում էր «Ոսկե դպրոց» սիթքումում, որի վերջին սերիան եթերում կլինի դեկտեմբերի 31–ին։ Առջևում նախագծի հիման վրա նկարահանվող ֆիլմի աշխատանքներն են, որտեղ իր դերն ունի նաև Աննան։ Այնպես որ, 2019–ն էլ, կարծես, ակտիվ տարի է լինելու Աննայի համար։

















