«Էլենի օրագրի» տոնական նկարահանումներն ու դիմակահանդեսը
«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում այսօր տոնական եթեր է սպասվում։ Հիմնական հերոսները մասնակցում են դիմակահանդեսի, որի շրջանակում կներկայանան հետաքրքիր կերպարներով։
Ամենավարկանշային հեռուստասերիալներից մեկի աղջիկները, հատկապես, երկար են նախապատրաստվել եթերին` դիմակահանդեսի համար ընտրելով տոնական զգեստներ, որոնք կընդգծեն իրենց գրավչությունը։
Իհարկե, նկարահանումների ընթացքում հետաքրքիր դեպքեր էլ են եղել, օրինակ` գլխավոր հերոսուհիները` Իննա Խոջամիրյանն ու Մարինկա Խաչատրյանը, դիմակները չէին կարող հանել ամբողջ երեկոյի ընթացքում, քանի որ կարմիր դիմակները ներկել էին նրանց դեմքերն ու փչացրել դիմահարդարումը։
Նախագծի ստեղծագործական թիմը Tert.am Life–ին է տրամադրել լուսանկարներ նկարահանման ընթացքից և անակնկալ խոստացել դիմակահանդեսի ընթացքում։ Նրանք չեն բացահայտում, թե ինչ զարգացումներ են սպասվում երեկոյի ժամանակ, սակայն վստահ են հեռուստասերիալի երկրպագուներին հետաքրքիր եթեր է սպասվում։









Լուսանկարները՝ Ամին Ավագյանի







