«Ես ձերբազատվեցի ծխախոտի տհաճ հոտից ու իմ օրինակով վարակեցի շրջապատիս». Արմինե Զաքարյանը` IQOS-ի անցնելու մասին

12:16 • 28.12.18

 

Արմինե Զաքարյանը Deem Communications մարքեթինգային և PR կազմակերպության տնօրենն է: 4 տարուց ավելի ղեկավարում է այս ընկերությունը, որտեղ ի սկզբանե  աշխատում էր որպես մենեջեր ու սպասարկում հաճախորդներին: Ասում է՝ աշխատակցից տնօրեն անցումը հեշտ ու սահուն էր, քանի որ ամբողջովին տիրապետում էր ոլորտին:

 

Արմինեն հանրային կառավարման մասնագետ է, թեև մետ 15 տարի գործունեություն է ծավալում մարքեթինգային ոլորտում: Երկու աղջկա մայր է, գործունյա կին, որի համոզմամբ` կյանքում հաջողելու լավագույն բանաձևը անձնական կյանքն ու աշխատանքը ճիշտ համատեղելն է, որպեսզի մեկի պատճառով մյուսը չտուժի:

 

Շատ եմ սիրում իմ աշխատանքը. սա իմ երկրորդ ընտանիքն է

 

Այս գործին երբևէ որպես աշխատանք չեմ վերաբերվել ու չեմ մտածել` առավոտյան պետք է արթնանամ գնամ աշխատանքի: Հաճախ, երբ ինձ զանգում, հարցնում են՝ որտե՞ղ ես, ասում եմ տանը, հետո ինքս ինձ շտկում, ասում՝ Deem-ում: Մեր թիմը շատ մեծ չէ, բայց մի ընտանիքի պես ենք: Իմ աշխատանքի մեջ մտնում է ընկերությունն ամբողջությամբ ղեկավարելը, հաճախորդների հետ հանդիպումը, ռազմավարության մշակումը: Հաճախորդների հետ շփումը մեծ տեղ ունի, յուրաքանչյուրին հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել: Բացատրելու արվեստը մեր գործում շատ կարևոր է: Ոչ միշտ են մարդիկ ճիշտ նկարագրում իրենց ցանկությունն ու պատկերացումները: Դու պետք է փորձես հասկանալ իրենց: Սկզբում կային հաճախորդներ, որոնք թերահավատությամբ էին մոտենում կին–տնօրենի ասածներին, բայց հիմա առաջնահերթ լսում են որպես պրոֆեսիոնալի: Երևի, հիմա բավականին շատ են կին գործարարներն ու ղեկավարները, նաև այդ պատճառով է կարծրատիպը կոտրվել:

 

 

Փորձում եմ մաքսիմալ օգտագործել օրս. քնել այսպես, թե այնպես կհասցնենք

 

Տեսակով շատ ակտիվ եմ, ինչը դրսևորվում է ինչպես աշխատանքի մեջ, այնպես էլ առօրյայում: Սիրում եմ ընկերներիս հետ ակտիվ ժամանակ անցկացնել՝ այցելելով ժամանցի տարբեր վայրեր: Իմ հոբբին է նաև խաղային ժամանցը, օրինակ, մաֆիան, բորդ գեյմերը: Ընկերներով փակ ակումբ ունենք, որտեղ հաճախ և՛ խաղում ենք, և՛ շփվում ու լավ ժամանակ անցկացնում: Փորձում եմ մաքսիմալ օգտագործել օրը՝ հաշվի առնելով, որ քնել այսպես, թե այնպես կհասցնենք:

 

Շատ կարևոր է երեխաներիդ հետ ընկերական հարաբերություններ պահելը

 

Ունեմ 2 աղջիկ՝ 15 և 9 տարեկան: Օրս սկսվում է իրենց դպրոց ուղարկելով: Համատեղ ժամանցի մեր սիրելի տարբերակը կինոդիտումները կամ խաղերն են: Փորձում եմ ընկերական հարաբերություններ պահել երեխաներիս հետ, որովհետև դա շատ կարևոր է: Միշտ լսում եմ իրենց կարծիքը, հատկապես, ոճային հարցերում: Ամեն կերպ փորձում եմ հավասարապես ժամանակ հատկացնել թե՛ ընտանիքիս, թե՛ ընկերներիս:

 

IQOS –ին ծանոթ էի ավելի վաղ, քան այն հայտնվեց Հայաստանում

 

5 տարուց ավելի օգտագործել եմ ծխախոտ: Դրանից հրաժարվելու մտքեր ունեցել եմ, հղիության շրջանում դադարեցի ծխել, բայց ժամանակ առ ժամանակ նորից վերադառնում էի: Իմ ընկերները, որոնք շատ թրենդային են, սկսել էին օգտագործել IQOS մինչև այն կհայտնվեր հայկական շուկայում։ Այնպես որ, այն ինձ ծանոթ էր: Նույնիսկ մտածում էի Մոսկվայից  ձեռք բերել, բայց իմացա, որ Հայաստանում էլ է լինելու և որոշեցի սպասել:  Երբ արդեն առաջին մոդելը հայտնվեց մեր շուկայում, ձեռք բերեցի ու շատ հեշտությամբ անցա IQOS-ի: Այդ հարցում ինձ օգնեցին IQOS-ի ակնհայտ առավելությունները:

 

 

Գիտակցում եմ, որ առողջությանս քիչ վնաս եմ հասցնում

 

Ամենակարևորը, որ զգում ես IQOS օգտատեր դառնալուց հետո, տհաճ հոտից ձերբազատվելն է: Մազերիդ, մատներիդ ու հագուստիդ վրա ծխի հոտ չի լինում: Բացի այդ, սիգարետն այրվում է վնասակար նյութեր արտազատելով, իսկ IQOS–ի գոլորշու մեջ զգալիորեն քիչ են վնասակար նյութերը: Մենք տանը չէինք ծխում՝  հաշվի առնելով, որ երեխաներ կան: Նույնիսկ ձմռանը դուրս էինք գալիս պատշգամբ, բայց  IQOS–ը կարողանում ես օգտագործել նաև տանը, ինչը մեծ առավելություն է: Փաստացի, բավականին շատ են առավելությունները, ամենակարևորը, գիտակցում եմ, որ առողջությանս քիչ վնաս եմ հասցնում:

 

Իմ օրինակը վարակիչ էր շրջապատիս համար. կատակով ինձ ասում էին՝ «IQOS-ի վկա»


Տեսնելով IQOS–ի դրական կողմերը՝ ակամա սկսում էի շրջապատիս մարդկանց ասել՝ ինչո՞ւ եք ծխախոտ օգտագործում: Իմ օրինակը վարակիչ եղավ շրջապատիս համար, նույնիսկ կատակով ինձ ասում են՝ «IQOS-ի վկա»: Այնքան ասացի, մինչև շրջապատիս մեծ մասն անցավ IQOS-ի: Երբ վաճառքում հայտնվեցին նոր մոդելները, շտապեցին նաև դրանք ձեռք բերել: Իրենք էլ են հասկանում, որ սա ոչ միայն թրենդային է, այլև նկատելի տարբերություններ ունի: Դա արդեն կենսակերպ է դառնում և հաճելի փաստ է, որ IQOS օգտատերերն էլ միավորվում են: Ծանոթացել եմ շատ մարդկանց հետ, որոնք օգտվում են այս նորարարական սարքերից: Երբ ինքդ օգտվում ես, ակամայից սկսում ես ֆիքսել, որ IQOS օգտատերերը բավականին շատացել են և բարձրացել է մարդկանց իրազեկվածությունը:

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Ես ձերբազատվեցի ծխախոտի տհաճ հոտից ու իմ օրինակով վարակեցի շրջապատիս». Արմինե Զաքարյանը` IQOS-ի անցնելու մասին