Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Բարի լույսի» տոնական թողարկմանը
Դեկտեմբերի 31-ին առավոտյան 9–ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերը տոնական է լինելու։ Տոնական օրվա մեկնարկը կտա «Բարի լույսի» հատուկ թողարկումը, որի ֆոտոշարքը Tert.am Life–ը ներկայացնում է իր ընթերցողներին։
«Բարի լույսի» տոնական ծրագիրը եթերում կլինի ավելի քան 5 ժամ: Տոնական եթերի հյուրերը կլինեն Արամ MP3–ն, Նառան, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը, Սիլվա Հակոբյանը, Մհերը, Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Գրորգ Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Կարինա Առուստամյանը, հայտնի բեդներ և այլք։
Տոնական առավոտը կվարի «Բարի լույսի» հաղորդավարական ամբողջ կազմը` Լուսինե Թովմասյանը, Ավո Խալաթյանը, Սիմա Բաղդասարյանը, Սաթենիկ Հազարյանը։
«Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի խոսքով` հեռուստաալիքը դեկտեմբերի 31-ին ամբողջ օրվա ընթացքում ունենալու է պրեմիերաներ։ «Ինչպես և նախորդ տարիներին, առավոտյան ժամերից սկսած էքսկլյուզիվ կոնտենտ ենք ներկայացնելու։ Առավոտյան եթերում է լինելու տոնական «Բարի լույսը», որի շրջանակում մոտ 5 ժամ Հայաստանի գրեթե բոլոր աստղերը երգելու են։ Այնուհետև եթերում են լինելու «Ոսկե դպրոցի», «Ազիզյանների», «Ֆուլ հաուսի» տոնական թողարկումները։ Ունենք մեծ պրեմիերա։ Առաջին անգամ հեռուստատեսությամբ բացառիկ իրավունքով ցուցադրվելու է«Սուպեր մամա 2»–ը, որից անմիջապես հետո կսկսվի «Ամանոր լայվը»։ Համոզված եմ մեր հեռուստադիտողն ալիքը փոխելու ժամանակ չի ունենալու»,– ասել է նա։




















