Լիլիթ Հովհաննիսյանի երազանքների համաշխարհային շրջագայությունն ու առաջին մենահամերգը Երևանում

11:52 • 31.12.18

 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը 2019 թվականի մարտի 9-ին մենահամերգ կունենա Երևանում, որով կտրվի նրա երազանքների համաշխարհային շրջագայության մեկնարկը։

 

2006 թվականին «Հայ սուպերսթար» նախագծից հայտնի դարձած երգչուհին առաջին անգամ է մենահամերգ ունենալու Երևանում, թեև տարիների ընթացքում բավականին մեծ լսարան է ձեռք բերել։ Լիլիթն այս տուրն անվանել է Երազանքների համաշխարհային շրջագայություն։

 

«Վերջին մեկ տարվա ընթացքում ստիպված եմ եղել մերժել մենահամերգների և այլ ելույթների բազմաթիվ առաջարկներ աշխարհի տարբեր ծայրերից (ներողություն եմ խնդրում բոլորից, ում մերժել եմ): Պատճառն իմ երազանքի համաշխարհային շրջագայությունն էր, որը պլանավորում էի, ու հենց այս տուրի մեջ էի ուզում ներգրավել բոլոր այդ քաղաքները: Սա մինչև այս իմ կարիերայի բոլոր իրադարձություններից, թերևս, ամենակարևորն ու ամենաբաղձալին է ինձ համար,– հայտնել է Լիլիթն ու իբրեբ հետգրություն ավելացրել,– Վերջապես հանդիպելու եմ Հայաստանում ապրող երկրպագուներիս հետ»։

 

Լիլիթ Հովհաննիսյանի երազանքների համաշխարհային շրջագայությունն ու առաջին մենահամերգը Երևանում