Զարուհի Բաբայանի և Սոֆի Դևոյանի ամանորյա ֆոտոշարքը

16:05 • 31.12.18

 

Երգչուհի Զարուհի Բաբայանն ու դուստրը՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը, Ամանորին ընդառաջ որոշել են համալրել ընտանեկան ֆոտոալբոմը և մայր ու աղջիկ նոր ֆոտոշարք են անցել։

 

Սոֆին տոնական լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և հայտնել, որ ոճը մայրիկի հետ համատեղ են որոշել։

 

Ամանորն այս ընտանիքում կրկնակի տոնական է։ Բացի Նոր տարին դիմավորելը, կեսգիշերի  զանգերից հետո նրանք տոնում են նաև Սոֆիի տարեդարձը։ Այս տարի նա դառնում է 17 տարեկան։

 

Նշենք, որ 2019–ին հեռուստադիտողները երիտասարդ դերասանուհուն նոր հեռուստասերիալում տեսնելու հնարավորություն կունենա։ «Մոր խոստումը» հեռուստանովելում նա մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկը։

 

 

Զարուհի Բաբայանի և Սոֆի Դևոյանի ամանորյա ֆոտոշարքը