Աննա Գրիգորյանի հանգիստը Բալիում

13:15 • 07.01.19

 

Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանն այս օրերին Բալիում է, որտեղ վայելում էկզոտիկ հանգիստն ու ամառային արևի ջերմությունը: Ինստագրամի իր էջում Աննան պարբերաբար արևային տրամադրությամբ լուսանկարներ է հրապարակում և հետևորդներին ներկայացնում դրվագներ իր հանգստից: 

 

Ինչպես պարզ է դառնում դերասանուհու լուսանկարներից, հանգստի ընթացքն օգտագործում է ոչ միայն լողալու և արևայրուք ընդունելու, այլ յոգայով զբաղվելու համար։ 

 

Հանգստին նախորդած շրջանում Աննան ակտիվ գործունեություն էր ծավալում ինչպես դերասանական, այնպես էլ մոդելային ասպարեզում, իսկ տարեվերջին նա ձեռնամուխ եղավ նոր գործի` ներկայանալով որպես դիզայներ: 

 

 

 

 

Աննա Գրիգորյանի հանգիստը Բալիում