«Աշխարհ չկա առանց քեզ». Լևոն Քոչարյանի շնորհավորանքը Սիրուշոյին և երգչուհու 32–ամյակի լուսանկարները Ծաղկաձորից
Երգչուհի Սիրուշոն երեկ բոլորել է 32 տարին։ Երգչուհին տարեդարձը տոնել է Ծաղկաձորում, որտեղ նրա հետ է եղել նաև երգչուհի Լանա Խաչատրյանը։
Սոցցանցային էջերում Սիրուշոյին բազմաթիվ շնորհավորանքներ են հղել ոչ միայն երկրպագուները, այլև գործընկերներից շատերը։ Ամենատպավորիչ ու քննարկված շնորհավորանքը, սակայն, ամուսնունն էր` Լևոն Քոչարյանինը։
«Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»,– գրել է Լևոնը և օգտագործել «Աշխարհ չկա առանց քեզ» հեշթեգը։ Նշենք, որ զույգն ամուսնացած է 2009 թվականից, նրանց սիրավեպը սկսվել է դեռ դպրոցական տարիներից, երբ Սիրուշոն 14 տարեկան էր, Լևոնը` 16։
Երգչուհու հայրը` Հրաչյա Հարությունյանը շնորհավորելով դստերը` գրել է. «Ծնունդդ շնորհավոր, իմ ԱՇԽԱՐՀ բալա»։

Նազենի Հովհաննիսյանն էլ Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Ստեղծագործ անսպառ մտքով, կամային ու քաղցրաձայն աղջիկ, իմ սիրված ու սիրուն Սիրուշո, բարով ես ծնվել, ծնունդդ շնորհավո՜ր։ Շարունակիր փայլել ու մնալ երաժշտական սկզբունքներիդ հավատարիմ։) Քեզ պինդ գրկում եմ ու միշտ շատ սիրում։ Ժպտա՜, ծնողներիդ ու ընտանիքիդ համար լավագույն նվերը միշտ դա է»։
«Թող ամենաթանկ մարդիկ միշտ առողջ լինեն։ Շնորհավոր Սիրուշո, լավ ա, որ կաս»,– գրել է Քրիստինե Պեպելյանը։
Սոֆի Մխեյանը հրապարակել է Սիրուշոյի հետ զուգերգի տեսահոլովակից մի հատված ու մակագրել. «Մեր այս զուգերգը 10-ը տարեկան է։ Շնորհավոր ծնունդդ սիրելի ընկեր` տաղանդավոր մարդ ու հրաշալի արտիստ։) Կասեմ ու կցանկանամ ինչպես մեր այս երգում, որի խոսքերի հեղինակը հենց դու ես` արժանի ես դու միայն սիրո»։
Իր հերթին Սիրուշոն Ծաղկաձորից լուսանկար է հրապարակել և անդրադարձել իր շնորհավորանքներին. «Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են, ովքեր շրջապատում են ինձ… Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս… Ինչ ուժեղ ու խելացի… Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»։












