«Շնորհավոր ծնունդդ, աշխարհի ամենալավ ամուսին». Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ

18:57 • 10.01.19

Դերասան Հրանտ Թոխատյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Դերասանը դառնում է 61 տարեկան, ինչի առթիվ կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, Ինստագրամում ամուսնու հետ տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Շնորհավոր ծնունդդ, աշխարհի ամենալավ ամուսին ու պարող»։ Գրառմանը կից Լուիզան օգտագործել է «Շոուն պետք է շարունակվի», «հեշթեգ չկա» հեշթեգերը։

Լուիզայի հրապարակած տեսանյութն իր 41–ամյակի խնջույքից է։ Հրանտ Թոխատյանն այժմ գտնվում է Չինաստանում, Հայաստան կվերադառնա 1 շաբաթից։

Ի դեպ, դերասանի ընտանիքում այսօր կրկնակի տոն է, քանի որ նույն օրն է ծնվել նաև նրա որդին։ Նախորդ տարի Tert.am Life–ին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր ամենատպավորիչ տարեդարձը, թերևս, 1992–ին է եղել, երբ իր 34–ամյակի օրը լույս աշխարհ եկավ որդին` Հայկը։ Իր որդու և իր ծննդյան օրերի համընկնումը հաճելի պատահականություն էր։ «Դա աշխարհի ամենամեծ ու ամենալավ նվերն է եղել իմ տարեդարձին»,– ընդգծել էր նա։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luiza Nersisian (@luizanersisian)

«Շնորհավոր ծնունդդ, աշխարհի ամենալավ ամուսին». Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն ու տեսանյութը` Հրանտ Թոխատյանի 61-ամյակի առթիվ