Ջորջինա Ռոդրիգեսի երջանկության արտասուքներն ու հուզիչ գրառումը Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-թրիքից հետո
Կրիշտիանու Ռոնալդուն ստիպել է արտասվել ոչ միայն Աթլետիկո Մադրիդի երկրպագուներին, այլև իր ընկերուհուն՝ Չեմպիոնների Լիգայում դառնալով գեղեցիկ հեթ-թրիքի հեղինակ:
Պորդուգալացի ֆուտբոլիստը, որն այժմ պայքարում է 4-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելու համար, երեք գոլ է խփել և օգնել Յուվենտուսին հաղթահարել Աթլետիկոյի արգելքը:
Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, չափազանց տպավորվել է սիրելիի՝ 86-րդ րոպեին խփած գոլով, որի շնորհիվ էլ թիմը հաղթել է: Դա հենց այն գոլն էր, որը ստիպեց արտասվել ոչ միայն Աթլետիկո Մադրիդի հազարավոր երկրպագուներին, այլև Ռոնալդու ընկերուհուն։ Վերջինիս, սակայն, երջանկության արտասուքներ էին:
Ջորջինան այս մասին նաև գրառում է արել. «Այս 3:0 հաշիվը ոչ-ոք չի գողանա: Դու արժանի էիր դրան, ու հարցը միայն այսօրվա հեթ-թրիկը չէ: Դու սրան արժանի էիր ամբողջ կարիերայիդ ընթացքում ցուցաբերած նվիրվածության ու այն ամենի համար, ինչ տալիս ես քո ակումբին: Դու քո հետևից տանում ես թիմակիցներիդ ու մարզչիդ: Մենք հիանում ենք քեզանով ու աջակցում ենք ամեն օր: Կարմա գոյություն ունի: Աստված բարեհաճ է քո հանդեպ, քանի որ ֆուտբոլի աշխարհը քոնն է: Մենք սիրում ենք քեզ, Կրիշտիանիտու, Մաթեո, Եվա, Ալանա, Ջորջինա»:















