Քննարկվում է «Տարվա լավագույն երգ»–ի մրցանակակիր Մարեն Մորիսի զգեստը iHeartsRadio Music Awards–ի ժամանակ

14:01 • 15.03.19

Նախօրեին կայացել է iHeartRadio Music մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Մարեն Մորիսն արժանացել է երեկոյի ամենահեղինակավորանվանակարգերից մեկի մրցանակին: «Տարվա լավագույն երգ» անվանակարգում հաղթել է նրա The Middle կոչվող կատարումը, որը նա ստեղծել է Grey էլեկտրոնիկ դուոյի և Zedd պորդյուսերական թիմի հետ համատեղ:

Երեկոյի ժամանակ Մորիսը բոլորին տպավորել է իր փայլուն զգեստով, որն ընդգծել է գեղեցկուհու սլացիկ կազմվածքը և հայտնվել երկրպագուների ուշադրության կենտրոնում։

Երգչուհին հավակնում էր նաև լավագույն սոլո կատարման մրցանակին, սակայն այդ դեպքում բախտն ավելի քիչ է ժպտացել նրան։

Մրցանակաբաշխության ընթացքում Մարենը նաև հնարավորություն է հանձնելու Թեյլոր Սվիթի մրցանակը, որին վերջինս արժանացել էր տարվա լավագույն համերգային շրջագայությունը կազմակերպելու համար:

Քննարկվում է «Տարվա լավագույն երգ»–ի մրցանակակիր Մարեն Մորիսի զգեստը iHeartsRadio Music Awards–ի ժամանակ