Քիմի հետքերով. Քայլի Ջեները «գողացել» է Նաոմի Քեմփբելի ոճը

14:17 • 19.03.19

Daily Mail-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանն արդեն 6 անգամ հասցրել է գողանալ Նաոմի Քեմփբելի ոճն ու օգտագործել տարբեր միջոցառումների մասնակցելու համար։ Նույն ճանապարհով է շարժվում նաև Քիմի քույրը` Քայլի Ջեները։

21-ամյա միլիարդատերը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ներկայանում է բյուրեղապատ ակնոցով և չոկերով: Դրանք չափազանց նման են Նաոմի Քեմփբելի`դեռ տարիներ առաջ կրած զարդերին։

Diet Prada ինստագրամյան էջն անրադարձել է դեպքին` նշելով, որ Քարդաշյանների և Ջեներների ընտանիքը թուլություն ունի Նաոմի Քեմփբելի նկատմամբ և առիթը բաց չի թողնում վերջինիս ոճը գողանալու համար։

Էջը նաև հրապարակել է դեպքեր անցյալից, երբ Քիմը նմանակել է Նաոմիին։

 

Քիմի հետքերով. Քայլի Ջեները «գողացել» է Նաոմի Քեմփբելի ոճը