Միշտ բաց կերպարներով աչքի ընկնող Էմիլի Ռատայկովսկին զարմացրել է երկրպագուներին` ընտրած փակ հագուստով

18:46 • 20.03.19

Էմիլի Ռատայկովսկին պարբերաբար աչքի է ընկնում սոցցանցերում հրապարակած լուսանկարներով, որտեղ ընդգծում է իր կազմվածքը։

Սակայն օրերս նրան նկատել են Նյու Յորքի փողոցներում զբոսնելիս, երբ Էմիլին ամբողջությամբ փակել էր մարմինը` ընտրելով սև հագուստ և օձի կաշվից պատրաստված երկարաճիտ կոշիկներ։ 27-ամյա մոդելը հագուստի վրայից կրել է սև, կաշվե վերարկու։ Էմիլին այնքան հաճախ է ներկայացել բաց կերպարներով, որ իր դեպքում զարմանալի է և քննարկման է արժանանում ամբողջությամբ փակ հագուստ կրելը։

Ռատայկովսկին վերջերս հայտարարել է լողազգեստների հեղինակային գծի ընդլայման և տեսականու ավելացման մասին։

Էմիլին  ինքն է զբաղվում իր ապրանքանիշի գովազդով և ցուցադրմամբ և երբեք առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր կազմվածն ու սեփական արտադրության լողազգեստերը։

Միշտ բաց կերպարներով աչքի ընկնող Էմիլի Ռատայկովսկին զարմացրել է երկրպագուներին` ընտրած փակ հագուստով