Արքայազն Հարրին աշակերտների հետ հանդիպման ժամանակ նմանակել է հղի կնոջ` Մեգանի փորը
Սասեքսի Դուքսը ստիպված էր համոզել երեխաներին, որ ինքն «իսկական» արքայազն Հարրին է, չնայած թագ չի կրում։ Արքայազնը զրուցել է աշակերտների հետ և օգնել է մի քանի ]առ տնկել։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Սուրբ Վինսենթի Կաթոլիկ Դպրոցում կայացած միջոցառման ընթացքում աշակերտներից մեկը մոտեցել է արքայազնին և հարցրել, թե որտեղ է իսկական արքայազնը, ինչին ի պատասխան Հարրին կատակել է, որ իսկական արքայազնն ինքն է, պարզապես մազերն է կտրել։
Տասնյակ դպրոցականներ հավաքվել էին խաղահրապարակում, որպեսզի կարողանան տեսնել Սասեքսի Դուքսին։ Միջոցառման ընթացքում արքայազնը նաև նվերներ է ստացել, որոնք պատրաստել էին աշակերտները։
Հարրին նաև կատակել է երեխաների հետ` նմանակելով հղի կնոջ`Մեգանի փորը։ Վերջինս արդեն հղիության 7–րդ ամսում է։ Հենց այս փաստով էլ Հարրին բացատրել է կնոջ բացակայությունը։























