Ուելսի արքայազնը Լայոնել Ռիչիին հռչակել է «Արքայազնի վստահություն» բարեգործական հիմնադրամի համաշխարհային դեսպան

13:43 • 21.03.19

Ուելսի արքայազնը հանդիպել է Լայոնել Ռիչիի հետ, որպեսզի վերջինիս պաշտոնապես հռչակի «Արքայազնի վստահություն» բարեգործական հիմնադրամի համաշխարհային դեսպան։ Հանրահայտ «Hello» երգի 69-ամյա կատարողը Բարբադոսի Coral Reef Club հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ հանձն է առել համաշպարհաjին հանրությանը ներկայացնել Արքայազն Չառլզի ստեղծած հիմնադրամն ու դրա գործունեությունը։

Ինչպես հաղորդում է Daily Mail Celebrity-ն, ավելի ուշ Ռիչին ընկերակցել է Քորնվելի Դուքսին և Դքսուհուն Բարբադոսի վարչապետ Միա Մոթլիի նստավայում կայացած երեկույթի ժամանակ։ Միջոցառմանը Դքսուհի Կամիլան ներկայացել է էլեգանտ, սպիտակ զգեստով, իսկ 70-ամյա արքայազնը կրել է կապույտ կոստյում։

Միջոցառումն արձանագրել է բարեգործական հիմնադրամի աշխատանիքի ընդլայնումը։ Նշենք, որ գոյության 43 տարիների ընթացքում «Արքայազնի վստահություն» հիմնադրամը Մեծ Բրիտանիայի տարածքում օգնել է ավելի քան 1 միլիոն երիտասարդների` փոխելու կյանքն ու գնալու երազանքների հետևից։ Միջոցառմանը մասնակցել է նաև երգիչ Թոմ Ջոնսը, որը շնորհավորել է Լայոնել Ռիչիին և հաջողություն մաղթել հիմնադրամի հետագա գործունեությանը։

Ուելսի արքայազնը Լայոնել Ռիչիին հռչակել է «Արքայազնի վստահություն» բարեգործական հիմնադրամի համաշխարհային դեսպան