Օրլանդո Բլումը 9 մլն դոլարով վաճառում է իր առանձնատունը Քեթի Փերիի հետ նոր տուն կառուցելու համար
Դեռևս Վալենտինի օրը Օրլանդո Բլումը հայտնվել էր քննարկումների կենտրոնում` հանրության առաջ ներկայանալով նշանադրության ադամանդապատ մատանիով, որի մոտավոր արժեքը 3.8 միլիոն բրիտանական ֆունտ է։
Հիմա էլ Բլումը 8,9 միլիոն ամերիկյան դոլարով վաճառքի է հանել Բևեռլի Հիլզում գտնվող իր առանձնատունը, որպեսզի կարողանա նոր տուն կառուցել ապագա կնոջ` Քեթի Փերիի հետ:
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերոսը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Քեթի Փերին վաճառել է նույն տարածում գտնվող իր առանձնատունը։ Եթե գործարքը կնքվի հայտարարած գնով, Բլումը 1,9 միլիոն դոլար կվաստակի, քանի որ 2017 թվականին այս առանձնատունը ձեռք էր բերել 7 միլիոն դոլարով։
Չնայած համեստ մուտքին, Բլումի առանձնատունը ավելի քան 350 ք.մ. բնակելի մակերեսով դղյակ է` հագեցած ճոխ կահույքով, դեկորացիաներվ և Խաղաղ օվկիանոսին նայող գեղեցիկ տեսարանով։



















