Ջենիֆեր Լոպեսը դստեր հետ գնացել է մատչելի հագուստ գնելու, մինչդեռ իր look-ը 100,000 դոլարից ավելի է արժեցել

14:40 • 22.03.19

Ջենիֆեր Լոպեսը 11-ամյա դստեր` Էմմիի հետ գնացել է H&M խանութ սրահ, որտեղ կարելի է մատչելի գներով հագուստ ձեռք բերել:

Այնուամենայնիվ, Լոպեսը չի խնայել սեփական հագուստի վրա։ Daily Mail-ը գրում է, որ 49-ամյա երգչուհին խանութ գնալիս կրել է ավելի քան 100,000 դոլար արժողությամբ հագուստ։ Միայն պայուսակը, որը կարելի է նկատել աստղի ձեռքին, արժե 100,000 դոլար։

Բացի թանկարժեք պայուսակից, որից ունեն նաև Քիմ Քարդաշյանն ու Վիկտորիա Բեքհեմը, Լոպեսը կրել է մոտ 700 դլոար արժողությամբ վերարկու և 500 դոլար արժողությամբ կոշիկ։

Նշենք, որ վերջերս Լոպեսը թողարկել է նաև սեփական հագուստների գիծը։ Quay Australia տարբերանշանի տակ ներկայանում է նաև Ջենիֆեր Լոպեսի սիրելին` Ալեքսանդր Ռոդրիգեսը, ով նույնպես հագուստի գիծ է թողարկել։

Ջենիֆեր Լոպեսը դստեր հետ գնացել է մատչելի հագուստ գնելու, մինչդեռ իր look-ը 100,000 դոլարից ավելի է արժեցել