«Կապ չունի, որ երկրորդ հղիությունս է, անհավատալի է». Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարն ու հույզերը

17:00 • 25.03.19

Tert.am Life–ն իր ընթերցողներին առաջինն է հայտնել, որ «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ բալիկին է սպասում։

Գեղեցիկ կարգավիճակի մասին լուրը  Լուսինեն հաստատել է դստեր հետ նոր ֆոտոշարքով, որն իրականացրել է Լուսանկարիչ Պարգև Այդինյանը։

Լուսինեն Ինստագրամի իր էջում հրապարակել է նաև միայնակ ֆոտոշարքի առաջին կադրը, որտեղ երևում է կլորիկացած փորիկն ու գրել. «Ես սիրում եմ մարդուն, որին դեռ չեմ հանդիպել»։

«Սթորի» հավելվածում էլ մոդելը  հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության ընթացքում արված տեսանյութն ու գրել. «Կապ չունի, որ երկրորդ հղիությունս է, մեկ է, անհավատալի է»։

«Կապ չունի, որ երկրորդ հղիությունս է, անհավատալի է». Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարն ու հույզերը