Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, կնկարահավնի Ջոջո Սիվայի պարային հոլովակում
Ջոջո Սիվան դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է պարային հոլովակ նկարահանել իր փոքրիկ երկրպագուհու՝ Նորթ Ուեսթի հետ:
Սիվան արդեն հաստատել է նկարահանումների օրը՝ նշելով, որ չափազանց հուզված է և անհամբերությամբ սպասում է համագործակցությանը:
Entertainment Tonight-ին տված հարցազրույցի ժամանակ Ջոջոն չի կարողացել թաքցնել հուզմունքն և նշել է, թե ինչքան է ուրախացել, երբ Քիմ Քարդաշյանը կապվել է իր հետ:
Տեսահոլովակը երազանքի իրականացում կլինի փոքրիկ Նորթի համար, քանի որ Քիմը բազմիցս նշել է, թե դուստրն ինչքան է իր դուստրը սիրում YouTube-ի աստղին: Նկարահանումները կկայանան չորքշաբթի՝ Ջոջո Սիվայի տանը:













