«Նոր Ալիք 2019»-ի մրցութային առաջին օրվանից հետո Արտյոմ Հակոբյանն ունի 78 միավոր
Օգոստոսի 24-29 Սոչիում անց է կացվում «Նոր Ալիք 2019»-ը երգի միջազգային մրցույթը։ Մրցութային առաջին օրը Հայաստանի պատվիրակ Տյոմը՝ Արտյոմ Հակոբյանը, որը ներկայացրեց Ալլա Պուգաչյովայի երգացանկից «Так же как все» ստեղծագործությունը, ժյուրիի գնահատականով հավաքեց 78 միավոր։ Տյոմը ներկայումս զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Երաժշտական մրցույթի առաջին օրվա արդյունքներով միավորների սանդղակը միանձնյա գլխավորում է Ալբաիայի մասնակիցը՝ Ինես Նազիրին։
Նշենք՝ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Տյոմը նշել էր, որ մրցութային երկրորդ և երրորդ օրերին կատարելու էհեղինակային ստեղծագործություններ։










