«Դրախտ է». Իրինա Թովմասյանի և ամուսնու ռոմանտիկ հանգիստն ամուսնության 15-ամյակի առթիվ
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն ամուսնու՝ Դավթի հետ իր հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներիում: Սա եղել է Դավթի նվերն Իրինային՝ իրենց ամուսնության 15-ամյակի առթիվ:
Իրինան նոր լուսանկարներ է հրապարակել իրենց հագստից: Զույգը վայելում է ռոմանտիկ օրերը, քանի որ այս անգամ հանգստի են մեկնել առանց երեխաների:
Իրինան կարևորում է առանց երեխաների հանգստի մեկնելու հնարավորությունը, քանի որ ամուսինները պետք է կարողանան նաև միասին ժամանակ անցկացնել: Ավելին, Գեղեցկուհու տիտղոսակիրը նշել էր, որ մինչև հիմա սիրահարված է ամուսնուն, ինչպես հարաբերությունների սկզբում էր:
Զույգը այս ընթացքում հասցրել է նաև ռոմանտիկ ընթրիք ունենալ ծովի ափին: Նա նշել է, որ կարծես դրախտում լինի:












