Էրմինա Զախարովան սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
Երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովան սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել։
Նշենք, որ զույգը տևական ժամամակ է, ինչ միասին է։ Նախորդ տարի՝ սիրո տոներին ընդառաջ, Էրմինան հարցազրույց էր տվել Tert.am Life-ին ու ասել, որ ինքն իրեն կիսով չափ է ռոմանտիկ մարդ համարում։
Էրմինայի ու ընկերոջ համար ժամանցի ամենից սիրելի տարբերակը ֆիլմեր դիտելն է: «Շատ ենք սիրում գնալ կինոթատրոն, մասնագիտական առումով էլ մեզ հետաքրքիր է հետևել կինոաշխարհի նորություններին: Ֆիլմ դիտելուց հետո պարտադիր քննարկումներ ենք ունենում, փորձում ենք վերլուծել, օրինակն այս կամ այն ֆիլմն արժանի՞ է «Օսկարի»»,- պատմել էր նա:








