«Կարճ՝ կյանքի գլխավոր ձեռքբերումների մասին»․ Տիմատիի լուսանկարները դստեր և որդու հետ

18:36 • 27.02.20

Ռուս ռեփեր Տիմատիի անձնական կյանքը միշտ լսարանի ուշադրության կենտրոնում է: Սոցիալական ցանցերում ակտիվ կատարողն այս անգամ նոր հրապարակում է արել դստեր՝ Ալիսայի և որդու՝ Ռատմիրի հետ և կից գրել․ «Կարճ՝ կյանքի գլխավոր ձեռքբերումների մասին»:

Նշենք, որ Տիմատիի առաջնեկը՝ 5-ամյա Ալիսան, շատ ժամանակ է անցկացնում տատիկի՝ Սիմոնայի հետ: Չնայած փոքր տարիքին՝ նա Ինստագրամում հայրիկից պակաս հայտնիություն չունի։

Ալիսան Տիմատիի և մոդել Ալյոնա Շիշկովայի դուստրն է։ Ներկայումս ռեփերի սիրելին մոդել Անաստասիա Րեշետովան է։ Նրանց որդին՝ 4 ամսական Ռատմիրն է, որին Տիմատին անվանել է ի հիշատակ մտերիմ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի։

«Կարճ՝ կյանքի գլխավոր ձեռքբերումների մասին»․ Տիմատիի լուսանկարները դստեր և որդու հետ