«Երկու ամիս փորձ չանելուց հետո». դերասանուհի Դիանա Մալենկոյի պարը ձողի վրա

16:21 • 29.02.20

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Գանգստեր Մաք» ներկայացման մեջ դերասանուհի Դիանա Մալենկոն մարմնավորում է մերկապարուհու: Դերասանուհին Ինստագրամի իր էջում մերկապարի փորձերից տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Երկու ամիս փորձ չանելուց հետո...)»:

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Դիանան պատմել էր, թե որքան դժվար է պարի այս տեսակը: ««Փոլ դենսը» մեծ հաշվով ձեռքի ուժ է: Հատկապես սկզբում, երբ սովորում ես, մարմնիդ ծանրությունը ձեռքերիդ վրա է: Հետո ես կարողանում հավասարապես տիրապետել ձեռքի ուժին ու մարմնիդ ճկունությանը: Էդ պրոցեսն իրականում շատ ցավոտ է: Այդ ամիսների ընթացքում չորս դերասանուհիս էլ միշտ կապտուկներով էինք: Ցավում է ամբողջ մարմինդ, որովհետև աշխատում են բոլոր մկաններդ, նույնիսկ այնպիսիք, որոնց մասին չես էլ իմացել: Շատ հետաքրքիր  աշխատանք է, պրոցեսը դաժան է, բայց հաճույքն էլ շատ է: Դա սպորտաձև է, որի մեջ մտնում է գիմնաստիկա, ատլետիկա, ինչ-որ առումով՝ բալետ: Ներկայացման մեջ  էլ մի լավ ֆրազ կա, ասում է՝ «Մաքն ինձ բացատրեց, որ դա նույն բալետն է, ուղղակի բալետի հորիզոնական ձողն այնտեղ ուղղահայաց է»: Դրանում իրականություն կա:) Մեր պարուսույցը՝ Աիդան, շատ հետաքրքիր մարզիչ է, ասում էր՝ ոչինչ, նորից արա, այնքան էի փորձում, մինչև ստացվում էր: Իհարկե, աշխատելու տեղ միշտ կա, բայց կարողացանք արդյունքի հասնել»,- ասել էր նա:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Diana Malenko (@dianamalenko) on

«Երկու ամիս փորձ չանելուց հետո». դերասանուհի Դիանա Մալենկոյի պարը ձողի վրա