Comedy club-ի զվարճալի հայերեն տեսանյութն ու ռուսական շոուբիզնեսի հայտնիների շնորհավորանքները Արթուր Ջանիբեկյանի ծննդյան առթիվ
Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, բարերար Արթուր Ջանիբեկյանը երեկ տոնում էր ծննդյան տարեդարձը։ Նա դարձել է 44 տարեկան։
Արթուր Ջանիբեկյանի ծննդյան տարեդարձը «բացառիկ» է համարվում, քանի որ փետրվարի 29-ը լինում է 4 տարին մեկ անգամ։ Իրենց ինստագրամյան էջերում Ջանիբեկյանի ծննդյան կապակցությամբ յուրօրինակ, հումորային, երաժշտական շնորհահավորանքներ են տեղադրել Սոսո Պավլիաշվիլինի, Գրիգորի Լեպսը, Օլգա Բուզովան և այլք:
Արթուր Ջանիբեկյանին շնորհավորել են նաև Comedy Club-ի ռեզիդենտները, որոնք որպես նվեր իրենց բարեմաղթանքներով հոլովակներ են ձայնագրել: Նրանք փորձել են «թանկագին ղեկավարության»-ը իրենց զգացմունքներն արտահայտել հայերենով։ Տեքստերը բավականին ծիծաղելի են ստացվել։ Օրինակ, Դեմիս Կարիբիդիսը ցանկացել է. «Շատ վարտիքներ ու կարմիր կոշիկներ», իսկ Պավել Վոլյան ցանկացել է՝ «Ախպերս իրավիճակը, երբ փող չկա, թող երբեք-երբեք մեզ չառնվվի»։
Comedy Club-ը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի շնորհավորանքում նշում է․ «Արթուր Ջանիբեկյան, պրոդյուսեր, մեդիամենջեր, Comedy Club Production-ի հայր-հիմնադիր։ Ամենակարող, ամենաունևոր, ամենագետ, ամենավարձատրվող, ամենապրպտող! Ծնունդդ շնորհավոր»։
Արթուր Ջանիբեկյանին ուղղված տեսաուղերձում իրենց մաղթանքներն են հնչեցնում նաև Մարինա Կրավեցը, Անդրեյ Ավերինը, Նատալյա Եփրիկյանը, Տիմուր Բատրուտդինովը և ուրիշներ:
Գարիկ Խառլամովն Ինստագրամի իր էջում շնորհավորել է Արթուր Ջանիբեկյանին և գրել․ «Այսօր Comedy-ի գլխավոր մարդու պաշտոնական ծննդյան տարեդարձն է։ Արթուրն այնքան ստանդարտներից դուրս է, որ նույնիսկ ծննդյան տարեդարձը 4 տարին մեկ անգամ է։ Սիրելի Արթուր, այսօր դու դառնում ես 11 տարեկան։ Վախենում եմ պատկերացնել, թե ինչերի կհասնես, երբ դառնաս 18 տարեկան, հաշվի առնելով, որ այդ ժամանակ ես կլինեմ 63։ P.S. Որոշներին կթվա, որ ես շողոքորթում եմ, ապա մացեք՝ այո, ես շողոքորթում եմ:)»։
View this post on Instagram
Զուրաբ Մատուան թեև ազգությամբ վրացի է, բայց հայերեն շնորհավորանքում ասում է․ «Արթուր, դու ծնվել են մեծագույն երկրում, որտեղ ամենահամեղ գինին է, իսկ խինկալին և տոլման ստեղծվել են հենց Հայաստանում»։
View this post on Instagram
Դմիտրի Գրաչյովը, որը ներկայանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարով, շնորհավորում է և նշում, որ իր պաշտոնը զբաղեցնում է հենց նրա շնորհիվ։
Օլգա Բուզովան ևս շնորհավորել էլ Արթուր Ջանիբեկյանին հայերեն տեսաուղերձով։ «Ես քեզ սիրում եմ»,- տեսանյութում նշում է Օլգան։ Տեսանյութին ուղեկցող տեքտը ավարտել է «С днём рождения, Big Boss» արտահայտությամբ։
Գրիգորի Լեպսը հրապարակել է Արթուրի մասնակցությամբ լուսանկար և շնորհավորել ընկերոջը։

Սոսո Պավլիաշվիլին Ինստագրամի իր էջում շնորհավորելով ընկերոջը, նշում է, որ Արթուրը կարողացել է իր ընկերների հետ ստեղծել անտեսանելի մի կոճակ, որին սեղմելով կարողանում է աշխարհին ժպիտ պարգևել և այդ կերպ երկարացնել մարդկանց կյանքը։
View this post on Instagram
2003-ին Ջանիբեկյանն ընկերների հետ հիմնել է Ռուսաստանի ամենամասշտաբային հեռուստատեսային հումորային նախագիծը Comedy Club, իսկ 2007-ին Comedy Club Production-ը։
2015-ին գլխավորել է «Գազպրոմ Մեդիա» ժամանցային հեռուստատեսության սուբհոլդինգը, այժմ սուբհոլդինգի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է:
Մասնագիտական գործունեության ընթացքում Արթուր Ջանիբեկյանը մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանում ժամանցային հեռուստատեսության զարգացման գործում։ Բովանդակության ստեղծման, հեռուստաալիքների կառավարման ոլորտում հաջողությունների, ձեռքբերումների համար բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների։
2007-ին GQ ամսագիրը Արթուր Ջանիբեկյանին ճանաչել է «Տարվա մարդ»։
2017-ին և 2018-ին նա ճանաչվել է Ռուսաստանի լավագույն մեդիամենեջեր։ 2019-ի վերջին Ջանիբեկյանը դարձել է նաև «Էմմի» միջազգային մրցանակի:







