Ազգային կարծրատիպերը ծաղրող Little Big խումբը Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2020»-ում
Վերջին ամիսներին ռուսական լրատվամիջոցներն ակտիվ քննարկում էին, թե ով է մեկնելու «Եվրատեսիլ 2020» երաժշտական մրցույթին։ Ամենից հաճախ հանդիպող անունը հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայինն էր։
Չնայած քննարկումներին՝ այս տարի Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու է Little Big խումբը։ Էքսցենտրիկ երիտասարդներից կազմված այս խումբն իրեն անվանում է երգիծական արտ-համագործակցություն։
Իրենց կատարումներում նրանք շեշտը դնում են ոչ միայն բուն երգի, այլև զվարճալի, հետաքրքիր արտաքին լուծումների և շոուի վրա։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը՝ Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով։








