Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը

21:59 • 04.03.20

Այսօր՝ մարտի 4-ին, ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը։ Նա տղա երեխա է ունեցել։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով լուսանկար կնոջ՝ Բեթիի և նորածին որդու հետ։

«Ծնվեց փոքրիկ Միկին՝ բոլորին դարձնելով շատ ուրախ։ Շատ երջանիկ ծնողներ։ Ապագա ֆուտբոլիստ է, ի՞նչ եք կարծում»,- գրել է Հենրիխը։

Ծնողները փոքրիկին տվել են Համլետ անունը։

Նշենք, որ Հենրիխն ու Բեթին ամուսնացել են 2019 թվականի հունիսի 17-ին՝ Վենեցիայում։

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը