Իրինա Թովմասյանի դստեր 7-ամյակի «նեոնային փարթին» ու տարեդարձի ամենահուզիչ նվերը

13:32 • 05.03.20

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը միջնեկ դստեր՝ Ալյայի 7-ամյակի առթիվ «նեոնային փարթի» է կազմակերպել: Երեկույթի թեման հոբելյարն ինքնուրույն է ընտրել՝ նեոնային գույներ, քաղցր բամբակ ու «դիսկո» տրամադրություն։ Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին ու լուսանկարել հետաքրքիր դրվագները։

Իրինայի խոսքով՝ փոքրիկն այս տարի իր ձեռքն է վերցրել խնջույքի կազմակերպումը, տորթի ձևավորման ընտրությունը, անգամ, ստանձնել է երեկույթի խաղավարի դերը։

«Միակ բանը, որը մի կերպ եմ համոզել իրեն, տորթի վրա իր անունը գրելն էր։ Անգամ հյուրերի ցանկն է ինքը կազմել՝ ես համոզում էի, որ կան ծանոթներ, ում կարել է կանչել, ինքը կտրուկ հրաժարվում էր: Արդյունքում ներկա էին նրանք, ում ինքն էր ընտրել»,-ասաց Իրինան։

Խոսելով նվերների մասին՝ նա նշեց, որ  որքան էլ անսպասելի էր, առավոտյան ամենահուզիչ անակնկալը մատուցել է կրտսեր դուստրը՝ 5-ամյա Մարիան:

«Մարիայի նվերը շատ հուզիչ էր։ Նա սովորություն ունի իր տարեդարձի բոլոր նվերները տոպրակով մոտ մեկ տարի պահել անկողնու տակ։ Երբեմն դրանք հանում է, նայում ու նույնությամբ դնում տեղը։ Կան նվերներ, որոնք իր համար հատկապես սիրելի են, դրանց այնքան խնամքով է վերաբերվում, որ փաթեթավորումից էլ չի հանում։ Բոլորս ապշել էինք, երբ Մարիան մի տոպրակի մեջ ինքնուրույն հավաքել էր իր ամենասիրելի նվերները և առավոտյան նվիրեց Ալյային։ Պետք էր միայն տեսնել, թե ինչ կատարվեց Ալյայի հետ այդ պահին, ուղղակի անհնար է բառերով նկարագրել։ Այսինքն՝ Մարիան իր բոլոր թանկ իրերը միշտ պատրաստ է քույրիկին տալ, եթե անգամ, իր համար ափսոսում է օգտագործել»,- ոգևորությամբ ասաց մայրիկը:

Ալյան և Մարիան երեկույթին հագել էին ավագ քույրիկի՝ Մեգիի նվիրած հագուստը․ «Աղջիկների այսօրվա տեսքը Մեգին է ապահովել։ Մեգին նրանց համար էտալոն է, եթե իրենց մի բան է նվիրում, վերջ՝ դա ամենալավն է, ամենակարևորն ու ամենագեղեցիկը։ Առավոտյան Ալյային համոզում էի, որ զգեստ հագնել, բայց նա չէր Մեգիի նվիրած հագուստը նույն օրը չհագնել»։

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Իրինա Թովմասյանի դստեր 7-ամյակի «նեոնային փարթին» ու տարեդարձի ամենահուզիչ նվերը