«Գարնանային երազ»․ «Հայ Համերգ»-ի նոր ստեղծագործությունը՝ կանանց տոնի առթիվ
Մարտի 8-ի առթիվ «Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Գարնանային երազ» երաժշտական կատարումը: Երգի խոսքերի հեղինակը Գեղամ Սարյանն է, երաժշտությունը գրել է Խաչատուր Ավետիսյանը։
«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ: Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:
2019-ի տարեվերջին նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը» շքեղ համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից: Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը:







