Տաթևիկ Ադումյանի նոր ֆոտոշարքն ու սպասվող նորությունը
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը վերջին ամիսներին հեռուստատեսային զբաղվածություն չունի, սակայն շարունակում է ակտիվ լինել սոցցանցային իր էջերում և պարբերաբար նոր ֆոտոշարքեր ներկայացնել:
Տաթևիկն իր պորտֆոլիոն համալրել է գարնանային տրամադրությամբ նոր լուսանկարներով:
Հրապարակումներից մեկին կից դերասանուհին գրել է. «Ծաղիկները վարսերիս մեջ, սերը՝ աչքերումս... Երբեմն մազերի ծաղիկներն ավելին են, քան ադամանդները՝ պարանոցին»:
Դերասանուհին իր հետևորդներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նրանց ուրախացնելու առիթ կունենա: «Շուտով ձեզ համար նորություն ունեմ»,- գրել է Տաթևիկը:










