«Հղիության ընթացքում 15 կիլոգրամ քաշ էի հավաքել, որից 7.5-ն արդեն կորցրել եմ». Նարե Գրիգորյանը՝ նիհարելու իր տարբերակի մասին
Երգչուհի Նարե Գրիգորյանը հինգ ամիս առաջ մայր դարձավ: Երգչուհին հիմա փորձում է ազատվել հղիության ընթացքում հավաքած կիլոգրամներից՝ անցնելով առողջ սննդակարգի: Հարցը, թե քանի կիլոգրամ է նահիմա կշռում, Նարեն ծիծաղելով շրջանցեց՝ դրա մասին դեռ չի խոսի, բայց կիլոգրամներն այնքան են, որ ներկայումս հետևում է խիստ սննդակարգի:
Tert.am Life-ի հետ զրույցում Նարեն ասաց, որ հասցրել է ազատվել հղիության ընթացքում հավաքած կիլոգրամների կեսից:
«Բալիկի սպասելիս 15 կիլոգրամ քաշ էի հավաքել, որից 7.5 կիլոգրամն արդեն կորցրել եմ: Համենայն դեպս ինձ համար սա վատ արդյուք չէ,- ասաց նա, ապա անդրադարձավ մարզասրահ հաճախելուն,- փոքրիկիս ծնվելուց հետո ինձ մոտ ինքնաբերաբար դադար ստացվեց, կոպիտ ասած, ժամանակ էր պետք կյանքի ամբողջական բնականոն ռիթմին սովորելու համար: Միանշանակ որոշել էի, որ գարնանը սկսելու եմ աշխատել այդ ուղղությամբ: Բացի այդ, երեխային պահող չունենք, փոքրիկին պետք է ամուսինս պահի, որպեսզի ես կարողանամ գոնե մի քանի ժամ մարզասրահում լինել: Անկախ նրանից՝ քաշ հավաքո՞ւմ եմ, թե՞ ոչ, ժամանակ առ ժամանակ փորձում եմ ինձ լավ մարզավիճակի բերել, որպեսզի մկաններս երկար ժամանակ հանգիստ վիճակում չլինեն: Սա շատ կարևոր է օրգանիզմի համար, տարվա ընթացքում մի քանի ամիս անպայման հաճախում եմ մարզասրահ»:

Մարզասրահն իր տեղում, սակայն երգչուհին նիհարելու գործընթացքում կարևորում է ճիշտ և համակարգված սննդակարգը. «Մինչև հղիությունս ես 2.5 ամսվա ընթացքում 12 կիլոգրամ նիհարել էի միայն սննդակարգի շնորհիվ: Սա ինձ համար շատ լավ արդյունք է: Միշտ փորձել եմ հետևել առողջ ապրելակերպին՝ ալկոհոլ հազվադեպ եմ օգտագործում, չեմ ծխում, շատ եմ կարևորում քնելու ճիշտ գրաֆիկը, շատ ջուր եմ օգտագործում: Չեմ կարծում՝ կա մեկը, ով սննդակարգի խախտում չի անում: Իհարկե, ես էլ բացառություն չեմ, հաճախ կարող է դրսում լինենք և առողջ սնվել չստացվի: Անկախ ամեն ինչից, թեկուզ ընդհատումներով, առողջ սնվելը կարևոր է, որպեսզի մեր առողջական վիճակը չվատթարանա»:
Նարեն նշեց, որ, մարմնի կառուցվածքի, գիրանալ-նիհարելու ընթացքի մեջ մեծ դերակատարում ունի մարդու գենետիկան, ինքը գենետիկորեն ունի չաղանալու հակում, սակայն երբեք հիվանդագին չի վերաբերվել դրան: Երգչուհին դրական է տրամադրված՝ ասում է՝ ամեն բան անում է սիրով, այդ թվում՝ առողջ ուտելն ու տարբր կերակուրներ պատրաստելը:
«Չնայած ինձ երբեք լուրջ խոհարար չեմ համարել, ինձ մոտ ստացվում է համեղ ուտեստներ եփել: Խոհանոցում սիրով եմ ժամանակ անցկացնում: Ամուսինս շատ է սիրում տապականեր, ինչ-որ չափով բարդ է, սակայն փորձում եմ նման ուտեստներ պատրաստել միայն նրա համար»,-ասաց Նարեն:
%20copy.jpg?1583938647218)
Երգչուհին նշեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում է տանը սնվել. «Հիմա տանից հաճախ չեմ բացակայում ու կարող եմ համեմատաբար շատ ժամանակ անցկացնել խոհանոցում: Յուղն ու կարագը սննդակարգիցս հանել եմ, փոխարենն օգտագործում եմ բուսայուղ: Ներկայումս միայն առողջ սննդակարգի եմ հետևում, որովհետև սա այն շրջաններից չէ, երբ չեմ կարող ինձ թույլ տալ խախտել սննդակարգս: Քանի որ երկար տարիներ փորձել եմ ճիշտ սննդակարգի հետևել, բավականին երկար ժամանակ նմանատիպ թեմաներ եմ ուսումնասիրել, նաև սովորել եմ համեղ ու առողջ պատրաստել: Ես սոված ապրելակերպին դեմ եմ, դա ուղղակի սխալ է ու կարող վատ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա: Հիմա դաշտը բավականին հագեցած է, հնարավորությունները շատ են, մարդիկ առավել հեշտությամբ կարող են նիհարել, գիտելիքներ ձեռք բերել»:
Նարեն նշեց, որ այս առումով իր վատ սովորություններից է քնելու ոչ ճիշտ գրաֆիկը. «Ես շատ եմ կարևորում քնելը, սակայն ինձ մոտ չի ստացվում: Ուշ քնում եմ, ուշ արթնանում, հատկապես հիմա, քանի որ բալիկս գրաֆիկս ամբողջությամբ խառնել է իրար: Փոքիկիս քնելուց հետո ինձ այլևս չի հաջողվում քնել, իսկ առողջ քունը քաշի նվազեցման համար անչափ կարևոր գործոն է: Քնի ճիշտ գրաֆիկը, ճիշտ չափաբաժիններով և ժամանակին սնվելը, շատ ջուր օգտագործելը կարևոր խթան են նիհարելու համար»:
%20copy.jpg?1583938288587)







