Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը սպասում է երկրորդ երեխային

16:17 • 11.03.20

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը սպասում է երկրորդ երեխային: Այս մասին տեղեկանում ենք Քրիստինայի սոցիալական ցանցերի իր էջերում արած հրապարակումներից, որոնցում երևում է նրա գեղեցիկ կարգավիճակը: 

Դերասանուհին ամուսնացած է ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ: Զույգի առաջնեկը, Միքայելը, լույս աշխարհ է եկել 2018 թվականի հոկտեմբերին:

Դեռ առաջին հղիության ժամանակ Քրիստինան Tert.am Life-ին տված հարցազրույցում ասել էր, որ կարգավիճակն իրական հրաշք է. «Աստված մարդուն հրաշք է պարգևում` կյանք տալով։ Երբ ապրելու ընթացքում շարունակում ես հավատալ հրաշքին, քո կյանքում սկսում են անընդհատ հրաշքներ տեղի ունենալ և կարողանում ես ինքդ կյանք պարգևել։ Սա ուղղակի աստվածային զգացողություն է, որը ոչ մի կերպ չեմ կարող բացատրել բառերով։ Հիմա հրաշքի ենք սպասում»։

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը սպասում է երկրորդ երեխային