«Ազգային երգիչ» նախագծի համերգը 4 ամսով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

17:38 • 14.03.20

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով փակ տարածքներում զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտությունից ելնելով «Ազգային երգիչ» նախագծի՝ մարտի 20-ին կայանալիք համերգը հետաձգվել է: Այս մասին Tert.am Life-ին հայտնեցին «Շանթ» հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համերգի նոր օրն արդեն հայտնի է. այն կկայանա հուլիսի 11-ին` ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյան մարզահամալիրում:

 

«Շանթ» հեռուստաընկերությունից հայտնեցին, որ նախապես գնված բոլոր տոմսերը ուժի մեջ կլինեն: Անհրաժեշտ է միայն պահպանել դրանք:

«Ազգային երգիչ» նախագծի համերգը 4 ամսով հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով