Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդու 3-ամյակն ու փոքրիկի բազմաթիվ նվերները
Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին՝ Ռոբերտոն, երեկ դարձել է 3 տարեկան։ Դեռ նախորդ տարվանից ծնողները մտադրվել էին մեծ խնջույք կազմակերպել փոքրիկի տարեդարձին, սակայն բոլոր ծրագրերը չեղարկվել են Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով։
Հռիփսիմեն Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես են անցկացրել օրը և ինչ նվերներով են ուրախացրել փոքրիկին։
«Նախորդ տարի մտածեցինք՝ դեռ փոքր է, չի հասկանա, որ իր խնջույքն է, ավելի լավ է այս տարի ծնունդ չանենք, 3-ամյակին խնջույք կկազմակերպենք, սակայն Ռոբերտոն շատ ունիկալ երեխա է. առավոտյան արթնացավ ու պահանջեց իր տորթն ու խնջույքը։ Շատ արագ կազնակերպեցինք ամեն բան ու որոշեցինք, որ 3-ամյակին մեծ խնջույքով ամեն բան կշտկենք։ Ցավոք, վերջին օրերին այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ խնջույք կազմակերպելն ու այդքան երեխայի մի տեղ հավաքելը շատ ռիսկային կլիներ։ Արդյունքում երեխաս այս տարի էլ խնջույք չունեցավ»,- ասաց Հռիփդիմեն ու հավելեց, որ փոքրիկի ծնունդը տանն են նշել։
«Հյուրեր շատ չունեինք։ Ես վախեցա որևէ մեկին հրավիրել, որպեսզի անհարմար դրության մեջ չդնեմ, սակայն մեր հարազատ մարդկանցից ոմանք անակնկալ մատուցեցին և եկան։ Ոմանք էլ նվերներ էին ուղարկել Ռոբերտոյին։ Տղաս շատ էր ուրախացել, ամբողջ օրը զբաղված էր նվերները բացելով։ Լավ է, որ ամբողջ օրը շատ ուրախ էր ու կարողացավ լավ օր ունենալ»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ որդին շատ է սիրում իրական խաղեր խաղալ։
3-ամյա Ռոբերտոն ինքն է ընտրել, թե ինչ տորթ է ուզում ունենալ տարեդարձին։ Նվերների ընտրությունն էլ ընտանիքի անդամներն արել են հաշվի առնելով փոքրիկի նախասիրությունները՝ մանկական մեքենա, որը փոքրիկն արդեն վարում է, այլ խաղեր։
«Մեքենան ինքն էր ուզել։ Ռոբերտոն շատ է սիրում «Սպայդերմեն», իր նվերները ընտրել էինք այդ թեմայով։ Ամբողջ օրը ոգևորված նվերներ էր բացում և խաղում։ Խնջույք չունեցավ, բայց իսկապես շատ ուրախ անցկացրեց օրը»,- պատմեց մայրիկը։











