Սերժ Թանկյանը, Միշոն և Սեբու Սիմոնյանը նոր աշխատանք ունեն
System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում հրապարակում է արել և իր հետևորդներին տեղեկացրել, որ շուտով նոր համագործակցությամբ է ներկայանալու Միշոյի և Սեբու Սիմոնյանի հետ։ Introvert. այսպես է կոչվում նրանց հսմատեղ սշխատանքը։
Սեբու Սիմոնյանը ևս այս թեմայով հրապարակում է արել և մակագրել. «Խենթ ժամանակաշրջանի համար»։
Հիշեցնենք, որ Սեբուն և Սերժ Թանկյանը նախկինում համագործակցել են տարբեր նախագծերի շրջանակում։ Ռեփեր Միշոն առաջին անգամ է համագործակցում նրանց հետ։ Միշոյի և կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, բավականին մտերիմ են Սերժ Թանկյանի և նրա կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ։







