Բաստայի երևանյան համերգը հետաձգվել է
Մայիսի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող Բաստայի մենահամերգը հետաձգվել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ Prime production-ը և հայտնել համերգի նոր օրը՝ հոկտեմբերի 18։
«Սիրելի ընկերներ, այս ողջ ընթացքում մենք շատ ուշադիր հետևում էինք նոր կորոնավիրուսի և դրա շուրջ զարգացումներին։ Այսպիսով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կարևորելով յուրաքանչյուրիդ առողջությունը, մեր և Բաստայի թիմերը որոշում են կայացրե համերգը տեղափոխել սույն թվականի հոկտեմբերի 18։ Բոլոր գնված տոմսերը մնում են ուժի մեջ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։







