«Եվրատեսիլ 2020»-ը պաշտոնապես չեղարկվեց

17:44 • 18.03.20

Tert am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կչեղարկվի, քանի որ կորոնավիրուսն ավելի ու ավելի լայն տարածում է գտնում։

Այս տեղեկությունը արդեն հաստատվեց պաշտոնապես. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հայտնել են, որ մրցույթն այս տարի չի կայանա։ Այն տեղի կունենա 2021 թվականին։

Նշենք, որ Հայաստանն այս տարի պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով։ Նա ընտրվել է «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթի միջոցով։

«Եվրատեսիլ 2020»-ը պաշտոնապես չեղարկվեց