«Մոտ 14 նոր երգ ունենք». Գոռ Սուջյանը՝ Project LA-ի մեծ համերգի ցուցադրության և նոր երգերի մասին

19:16 • 23.03.20

Արտակարգ իրավիճակի այս օրերին Project LA-ը շարունակում է աշխատել նոր երգերի վրա, պարզապես աշխատանքներն իրականացնում են հեռահար տարբերակով։

Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբի մենակատար Գոռ Սուջյանը։

«Նոր երգեր կան, որոնց վրա աշխատում ենք, սակայն մեկուսացված պայմաններում։ Թե երբ դրանք կթողարկենք, ոչ ոք չի կարող ասել, քանի որ ձայնագրություն այժմ չենք անում։ Հիմա ժամանակը կարծես կանգ է առել»,- ասաց երգիչը։
ն
Գոռը նշեց, որ մեծ համերգով ներկայանալու ցանկություն միշտ կա, հատկապես, որ ախորդ համերգից հետո արդեն մոտ 14 նոր երգ են ձայնագրել, շարունակական աշխատանքի մեջ են։

Գոռի խոսքով՝ նոր համերգի համար հստակ քայլերի մասին խոսել այժմ չեն կարող, մինչ մտածում են այդ մասին՝ այս ուրբաթ «Արմենիա TV»-ն կցուցադրի Project LA-ի՝ հունիսին կայացած մեծ համերգը, որի ժամանակ հնչել են նախագծի հեղինակ Լևոն Արևշատյան գրեթե բոլոր հեղինակային երգերը։

Անդրադառնալով այդ համերգին՝ Գոռն ասաց, որ զգացողություններն աննկարագրելի էին։

«Մեզ համար շատ անսպասելի էր այդպիսի արձագանքը, այն էմոցիաները, որ վերապրեցինք այդ օրը։ Հասկացանք, որ մարդիկ իրոք շատ են սիրում այդ երգերը, ինչը շատ հաճթլի էր։ Դժվար է այդ ամենը բառերով փոխանցել»,- ասաց նա։

«Մոտ 14 նոր երգ ունենք». Գոռ Սուջյանը՝ Project LA-ի մեծ համերգի ցուցադրության և նոր երգերի մասին