Շոու բիզնեսի հայտնի դեմքերի ֆլեշմոբը՝ կարանտինի շրջանում

11:34 • 06.04.20

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն այս օրերին ակտուալ ֆլեշմոբ է իրականացրել, որին մասնակցել են նրա հայտնի գործընկերների մեծ մասը։

Նրանք բոլորը կոչ են անում մնալ տանը և հաճախ լվանալ ձեռքերը։

Այս ձևաչափն արդեն կիրառել են ամերիկյան, ռուսական և այլ երկրների շոու բիզնեսի դեմքերը՝ ևս մեկ անգամ բոլորին հիշեցնելով, թե որքան կարևոր է պահպանել արտակարգ դրության կանոնները։

«Մնա տանը և հաճախ լվա ձեռքերդ։ Շնորհակալություն գործընկերներիս առաջարկը ընդունելու համար»,- հրապարակած տեսանյութին կից գրել է Վարդանը։

Շոու բիզնեսի հայտնի դեմքերի ֆլեշմոբը՝ կարանտինի շրջանում