«Մենք տանն ենք, իսկ դո՞ւ». «Հայ համերգ Project»-ը նոր ստեղծագործություն է ներկայացրել

19:07 • 15.04.20

«Հայ համերգ Project»-ը կարանտինային այս օրերին ներկայացրել է Don't worry, be happy երգը։

Խմբի անդամները տեսահոլովակ են նկարահանել յուրաքանչյուրն իր տանը։ Երգը ներկակացրել են «Մենք տանն ենք, իսկ դո՞ւ» գրությամբ՝ կոչ անելով մարդկանց մնալ տանը։

«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ: Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:

«Մենք տանն ենք, իսկ դո՞ւ». «Հայ համերգ Project»-ը նոր ստեղծագործություն է ներկայացրել