«Ողջ, առողջ, երջանիկ մտա 8-րդ տասնամյակ»․ Ալլա Պուգաչովան տոնել է 71 -ամյակը
Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան երեկ տոնել է 71-ամյակը։ Երգչուհին Ինստագրամի իր էջում այս առթիվ հրապարակում է արել, որին կից գրել է․ «Ողջ եմ, առողջ եմ, երջանիկ եմ։ Մտա 8-րդ տասնամյակ։ Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար»։
Երգչուհու ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, Ինստագրամի իր էջում երկու ռոմանտիկ հրապարակում է արել նվիրված կնոջը։ Տեսանյութերից մեկում նա ու երեխաները անակնկալի են բերել երգչուհուն՝ տորթով, փուչիկներով շնորհավորելով նրան։
Հիշեցնենք, որ 71-ամյա երգչուհին 2011 թվականից ամուսնացած է 43-ամյա դերասան, հաղորդավար Մաքսիմ Գալկինի հետ։ Նրանց զույգ երեխաները ծնվել են 2013 թվականին։







