«Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են». Արմինկայի գրառումը սոցցանցային ակտիվության մասին

15:31 • 18.04.20

Արտակարգ դրության այս օրերին շատերը մեծ ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Երգչուհի Արմինկան, ով հատկապես Մեծ Պահքի շրջանում առավել պասիվ էր, Ինստագրամի իր էջում անդրադարձել է այս ակտիվությանն ու գրել.

«Երբ տեսնում եմ, թե դժվարին էս ժամանակաշրջանում «ինքնաբավ» ու «կայացած» մարդկանց մի զգալի բանակ, ինչպես է սոցցանցերում խուճապի մատնված, անդադար տեղադրում իր բոլոր «տաղանդներ»-ը բացահայտող ֆոտոներ ու վիդեոներ (իսկ բոլորին հայտնի է, թե մարդն ինչ տեսակ է բացահայտվում նեղության մեջ),

ակնհայտորեն սարսափելով թեկուզ մի օր առանց ուշադրության մնալու փաստից, դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն…

Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են»։

Հիշեցնենք, որ Արմինկան 2016 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։


«Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են». Արմինկայի գրառումը սոցցանցային ակտիվության մասին