Լիլիթ Հովհաննիսյանին վերջապես հաջողվել է վերադառնալ Հայաստան

18:57 • 20.04.20

Օրեր առաջ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուներին հայտնել էր, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան։

Երգչուհին մեկնել էր Բրազիլիա իր համերգի համար, սակայն չվերթներն արգելվեցին, և նա անորոշ ժամանակով մնաց այնտեղ։

Քիչ առաջ երգչուհին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ արդոն Երևանում է։ «Վերջապես վերադարձա…

Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր. «Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։
Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»։

Լիլիթ Հովհաննիսյանին վերջապես հաջողվել է վերադառնալ Հայաստան