Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորում

20:24 • 21.04.20

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ի վերջո կարողացել է վերադառնալ Հայաստան։

Երգչուհին այժմ մեկուսացված է Ծաղկաձորում։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Ծաղկաձորում եմ... Դեռ չեմ հասել տուն, ասեմ ավելին, 14 օր փակված եմ լինելու սենյակում, բայց մեկ է սիրտս արդեն խաղաղ է ու երջանիկ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր. «Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։ Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»։


Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորում