Մենչը վերադառնում է Վիպոյանի կերպարով

12:40 • 30.04.20

Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, կրկին լսարանին կներկայանա Վիպոյանի կերպարով։

Այժմ ԱՄՆ-ում գտնվող դերասանը մեկուսացման այս շրջանում որոշել է սոցիալական տիրույթ վերադարձնել հումորային հայտնի հերոսին։

Տարիների գործունեության ընթացքում Արմենը բազմաթիվ կերպարներ է կերտել։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշեց Վիպոյանի կերպարով վերադառնալ, քանի որ այսօրվա իրավիճակին ամենաշատը նրա վերադարձն էր համապատասխանում։

Մենչը վերադառնում է Վիպոյանի կերպարով